2020 թվականին 26 անգամ նվազել է մեքենաների ներկրումը. ՊԵԿ պաշտոնյա
2020 թվականին 2019թ. համեմատ մոտ 26 անգամ նվազել է մեքենաների ներկրումը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը:

«Դեռ բավականին շատ ավտոմեքենաներ են ներմուծվում ՀՀ և մաքսային ձևակերպում ստանում, դրանց թիվը 2020թ. կազմել է 7300, և հիմնականում ներմուծվել են ԱՄՆ-ից, իսկ 2019թ. ներմուծվել և ՀՀ-ում մաքսային ձևակերպում է ստացել աննախադեպ թվով՝ 189 000 մեքենա»,- նշեց ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետը:

«2019թ. դեկտեմբերին ներմուծողների համար ստեղծեցինք նոր հարթակ՝ դա նախնական հայտարարագրումն էր, 2020թ. հունվարին նրանց թույլ տրվեց նախկին սակագներով իրականացնել մաքսային ձևակերպումը, իսկ փետրվարից սկսած՝ նման դեպքերը եզակի են եղել»,- նշեց Շարաֆյանը: