Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան

Վարշավայի անվտանգության ֆորումում պատասխանելով Մերձավոր Արևելքում սրացումների մասին հարցին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է. «Հույս ունենք, որ այս կոնֆլիկտը լուծում կստանա՝ որքան հնարավոր է շուտ։Մենք Հայաստանում առավելագույնն ենք անում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Այստեղ մենք տեսնում ենք, որ հարևան այլ երկրներ միմյանց հրթիռային հարվածներ են հասցնում, իհարկե, մենք անհանգստացած ենք, իհարկե, մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա»,- նշել է Միրզոյանը։»։