Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից, ռուսական օգնությունից։ Այս մասին Վարշավայի անվտանգության համաժողովում նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
«Գաղտնիք չէ այլևս, որ հայ հասարակության մոտ հիասթափություն կա Ռուսաստանի Դաշնությունից, ռուսական օգնությունից։ Երբ մեր սահմանների վրա հարձակում եղավ, ոչ Ռուսաստանը, ոչ ՀԱՊԿ մյուս գործընկերները չարձագանքեցին»,- ասել է նախարարը։
Միրզոյանը նաև անդրադարձել է ԵՄ հետ հարաբերություններին՝ նշելով․ «Մենք ապրում ենք ժողովրդավարությունում, ինչը հասկանալիորեն մեզ մոտեցնում է ԵՄ-ին, այդ թվում՝ հասարակական արժեքերի համատեքստում։ Սակայն անվտանգության հարցում հայ հասարակությունը հոգեբանորեն կապված էր Ռուսաստանի հետ։ Այս 2-րդ բաղադրիչն այսօր տապալված է, և այժմ մարդիկ պատճառ չեն տեսնում, թե ինչո՞ւ ամբողջովին չկապվեն ԵՄ-ի հետ»։