Վարչապետը Շիրակի մարզում է (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում է։

«Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվում են ամրակայման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը: Նախագծի հեղինակը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է»,- գրել է վարչապետ Փաշինյանը։