ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին և հերքել հայտարարությունը, թե ինքը «Ռուսաստանի բարեկամն է»։
«Նրանք սիրում են ասել, որ ես Ռուսաստանի բարեկամն եմ, որ ես աշխատել եմ
Ռուսաստանի համար, որ ես ռուս լրտես եմ։ Այդ մարդիկ հիվանդ են»,- ասել է Թրամփը
Youtube-ի հեռարձակմանը։ Բացի դրանից, Թրամփը ասել է, որ հենց ինքն է «արգելափակել
աշխարհի ամենամեծ գազատարի»՝ «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը։
«Ես ոչնչացրեցի
այն: Ոչ ոք չէր կարող դա անել, բացի ինձնից», - հավելել է Թրամփը:
Հարցազրույցում
ԱՄՆ նախագահի թեկնածուն նաև հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում ցանկանում է ազդեցիկ պաշտոններում նշանակել միլիարդատեր Իլոն Մասկին և
նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերին։ Իսկ Ռուսաստանի հետ իր կապը նա
համարում է Դեմոկրատական կուսակցության օպերացիան, որը սկսվել է 2016թ. Հիլարի Քլինթոնին հաղթելու հնարավորություն տալու
համար:
Թրամփը չի անտեսել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և դեմոկրատների թեկնածու Քամալա
Հարիսի անձերը։ Նա հայտարարել է, որ Բայդենը «վաղուց է խելքը թռցրել»։
«Բայդենը արդեն վաղուց է խելքը թռցրել, իսկ Քամալան բութ է՝ ինչպես խցանը»,- նշել է նա: