Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այս տարի Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովում ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով նախագահի ավագ խորհրդական Ջոն Պոդեստան։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը չի մեկնելու Բաքու, հայտնում է Turan-ը։
«ԱՄՆ պատվիրակության կազմում կլինի նաև ԱՄՆ այլ կառավարական պաշտոնյաների լայն շրջանակ, որոնք աշխատում են այն հարցերի վրա, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը կապված զինված հակամարտությունների, ֆինանսների, պարենային անվտանգության, առողջապահության, առևտրի և ներդրումների, երիտասարդության խնդիրների և այլնի հետ», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Turan-ը նշում է, որ այս տարվա պատվիրակության կազմում չեն լինի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ USAID ադմինիստրատոր Սամանթա Փաուերը։