Մոսկվայում
բանակցություններ են վարում Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարներ
Սերգեյ Լավրովը և Ցոյ Սոն Հին։ Հանդիպման ընթացքում նախարարները հայտարարել են, որ
երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի են հասել, փոխանցում է РБК-ն։
Ցոյ Սոն Հին հայտարարել է, որ «հարաբերությունները բարձրացվում են անպարտելի ռազմական ընկերության հարաբերությունների նոր մակարդակի, ինչպես նաև ռազմավարական հարաբերությունների՝ հարյուրամյա հեռանկարով»:
«Հատուկ
ռազմական գործողության ամենասկզբից հարգելի ընկեր պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը հրաման է տվել, որ մենք, առանց որևէ մեկին նայելու, անդավաճան և հզոր կերպով աջակցել և աջակցելու ենք ռուսական
բանակին և ռուս ժողովրդին իրենց սուրբ պատերազմում»,- ասել է նա:
Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ հարաբերությունները հասել են
աննախադեպ նոր մակարդակի. «Գործընկերությունն իսկապես ունի ռազմավարական բնույթ,
այդ թվում՝ քաղաքական երկխոսության ինտենսիվության տեսանկյունից»։