Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ ԱԳՆ ղեկավար
Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 5-6-ը կայցելի Մալթա, որտեղ տեղի կունենա ԵԱՀԿ երկրների
ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Սա կլինի Լավրովի առաջին այցը ԵՄ երկիր՝ Ուկրաինայում
լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր։
Մալթայի դեսպանատունը ռուս լրագրողներին հաստատել է, որ կղզում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստ անցկացնելու որոշումը «վերաբերում է բոլոր անդամներին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը»։ Սակայն գագաթնաժողովի մասնակիցներին պաշտոնական հրավերներ դեռ չեն ուղարկվել։