Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ասել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում նախընտրում է տեսնել Ամերիկայի ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսին։ Բրազիլիայի ղեկավարն այդ կարծիքը հայտնել է LCI հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Հիանալի կլինի տեսնել իշխանության ղեկին դեմոկրատների թեկնածուին»,- հայտարարել է Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան:
Նրա կարծիքով՝ Հարիսի պաշտոնավարումը ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնում կնպաստի երկրում ժողովրդավարության ամրապնդմանը։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին։