ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին նախագահ կընտրեն

Միացյալ Նահանգներում այսօր՝ նոյեմբերի 5-ին, նախագահի ընտրություն կանցկացվի․ ԱՄՆ քաղաքացիները, իսկ հետո նաև ընտրական կոլեգիան կորոշեն, թե առաջիկա չորս տարիներին ով է ղեկավարելու երկիրը՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրա՞մփը, որն արդեն եղել է նախագահի պաշտոնին, թե՞ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը։


Երկրում անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Թրամփի և Հարրիսի միջև ընթանում է հավասար ընտրապայքար։