«Իմ պարտությունը հնարավոր է». Թրամփ

ԱՄՆ նախագահի հանրապետականների ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում ընտրություններում իր պարտությունը, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը։


«Ես բավականին մեծ առավելություն ունեմ, բայց կարող ենք ասել, որ այո, իմ պարտությունը հնարավոր է։ Երբեմն վատ բաներ են լինում։ ...Սակայն դա հետաքրքիր կլինի»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով ընտրություններում պարտվելու հավանականության մասին հարցին։


Թրամփը նաև հայտարարել է, որ ինքը պայքարում է ոչ թե իր մրցակից Քամալա Հարիսի, այլ ժողովրդավարական ​​«չար համակարգի» դեմ։


«Ես չեմ պայքարում Քամալայի դեմ, ես պայքարում եմ չար ժողովրդավարական համակարգի դեմ։ Ես նաև չեմ պայքարել Բայդենի դեմ, քանի որ նա փակված էր (այս համակարգի) նկուղում, ես պայքարել եմ հենց չար համակարգի դեմ»,- ասել է նա Միչիգանում կայացած հանրահավաքում: