Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում՝ օտարերկրյա դեսպաններից հավատարմագրերն ընդունելուց հետո։
Ռուսական պետության ղեկավարին իրենց հավատարմագրերն են հանձնել նաև Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները։
«...Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք
արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական
հարաբերությունները կարգավորելու, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու
համար։ Հետագայում ևս կաջակցենք
խաղաղության պայմանագրի, պետական սահմանի դելիմիտացիայի և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերի հունով»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը հիշեցրել
է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգտվել են Կազանում ԲՐԻԿՍ
գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց են ունեցել սկզբունքային հարցերի շուրջ,
որոնք վերաբերում են տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության
ձեռք բերմանը։
Ռուսաստանի ղեկավարը նաև հաստատել է
դեկտեմբերին ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և հեռանկարում ծրագրերը
նախանշելու իր մտադրությունը։