Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բիթքոին կրիպտոարժույթի արժեքը նոյեմբերի 6-ի գիշերը հասել
է պատմական առավելագույնի՝ 75 հազար դոլարի։
Ինչպես վկայում են Coinmarketcap-ի տվյալները, Երևանի
ժամանակով ժամը 7:35-ի դրությամբ մեկ բիթքոինն արժեր 74.909 դոլար: Այնուհետև
ցուցանիշը փոքր-ինչ նվազել է, որից հետո այն շարունակել է աճել։ Հրապարակման պահին
բիթքոինը վաճառվում էր 74500 դոլարով:
Binance կրիպտոբորսայում Երևանի ժամանակով ժամը 6:00-ին
փոխարժեքը հասել է ուղիղ $75,000-ի:
Բիթքոինը սկսել է
թանկանալ նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրությունների և դրան հաջորդած
ձայների հաշվարկի ֆոնին։ Բիթքոինի փոխարժեքը մեծացել է այն ակնկալիքներով, որ ԱՄՆ հաջորդ նախագահը կդառնա կրիպտոարժույթներին աջակցող գործարար Դոնալդ
Թրամփը: