«Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամական երկրի մասին է». Պեսկովը՝ Թրամփին շնորհավորելու Պուտինի ծրագրերի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրեն «հայտնի չէ»՝ Վլադիմիր Պուտինը ծրագրո՞ւմ է շնորհավորել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։


«Այնուամենայնիվ, եկեք չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամական երկրի մասին է, որն ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը ճեպազրույցում։


Լրագրողների հարցին՝ Թրամփը չի՞ վիրավորվի, եթե Պուտինը այնուամենայնիվ չշնորհավորի նրան հաղթանակի կապակցությամբ, և դա չի՞ վատթարացնի Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները, Պեսկովը պատասխանել է. «Գործնականում անհնար է ավելի վատթարացնել. հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր կետում: Իսկ հետո դա կախված կլինի ԱՄՆ հաջորդ ղեկավարությունից»։