Քամալա Հարիսը զանգահարել է Թրամփին և շնորհավորել հաղթանակի առիթով. ԶԼՄ

Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը զանգահարել է Հանրապետական կուսակցության իր մրցակից, նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհավորել նրան ընտրություններում հաղթելու առթիվ։


 Տեղեկությունը հայտնում է Associated Press գործակալությանը։


«Հարիսն այսօր զանգահարել է ընտրված նախագահ Թրամփին՝ շնորհավորելու նրան ընտրություններում հաղթանակի առթիվ»,– ասված է գործակալության հրապարակման մեջ:


Associated Press–ին Հարիսի բարձրաստիճան խորհրդականը հայտնել է, որ Հարիսը Թրամփի հետ քննարկել է իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը: