ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
հերքում է, որ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնապես շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ
նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Անարժանահավատ է (տեղեկությունը)»,- ասել է Պեսկովը
RTVI-ին:
Այդպես է Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել «Վերստկա»
պարբերականի հրապարակումը, որը երեկ հայտնել էր, որ, ըստ աղբյուրների, Ռուսաստանի իշխանությունների
և էլիտայի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորել են
Թրամփին ոչ թե պաշտոնական զանգով, այլ «ծանոթների միջոցով»:
Խորհրդարանում «Վերստկայի» բարձրաստիճան
զրուցակիցը պնդում է, որ շնորհավորանքներ են փոխանցել արտգործնախարար Սերգեյ
Լավրովը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, «Սբերբանկի» ղեկավար
Գերման Գրեֆը, Պետդումայի և Դաշնության խորհրդի խոսնակներ Վյաչեսլավ Վոլոդինը և
Վալենտինա Մատվիենկոն։
Կրեմլին մերձ «Վերստկայի» աղբյուրը հայտնել է,
որ ոչ պաշտոնական շնորհավորանքները փոխանցվել են ՌԴ ԱԳՆ-ի միջոցով։