Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրավիճակը Հարավային Կովկասում «բարդ է մնում», Ռուսաստանը տեսնում է դրա բարելավման նախադրյալներ, բայց դրան «խանգարում է» Արևմուտքը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությանը, ապա իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սակայն դրա բարելավման նախադրյալներ կան։ Դրան խանգարում են արտաքին խաղացողները, որոնք, մեղմ ասած, հետապնդում են դատապարտելի նպատակներ, առաջին հերթին՝ Արևմուտքի երկրները։ Սա կրկին հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային լուծումներ»,- ասել է Շոյգուն Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին։