Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր վերահաստատել է նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու խոստումը:
Ավելի վաղ իշխող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակային ելույթում ընդունել էր, որ նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում պարտվել է:
«Ես նրան (Թրամփին – խմբ.) հավաստիացրել եմ, որ իմ վարչակազմին կհրահանգեմ աշխատել իր թիմի հետ՝ իշխանության խաղաղ և կարգավորված փոխանցման ուղղությամբ»,– հայտարարել է Բայդենն ազգին հղված իր ուղերձում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Բայդենը հավելել է, որ ամերիկյան ժողովուդրն արժանի է դրան։