Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2024 թվականի իր նախագահական քարոզարշավի ղեկավարներից Սյուզի Ուայլսը կգլխավորի Սպիտակ տան աշխատակազմը, գրում է Washington Post-ը։
Սա Թրամփի առաջին կադրային
նշանակումն է նոյեմբերի 5-ին նախագահ ընտրվելուց հետո։
Ուայլսը կդառնա առաջին
կինը, ով կզբաղեցնի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Թրամփը 67-ամյա Ուայլսին նկարագրել է որպես
«կոշտ, խելացի և նորարարությանը հակված»: Թրամփի խոսքով՝ նա վայելում է
համընդհանուր հիացմունք և հարգանք։