Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային անհիմն է համարել ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների դեմ մահափորձ իրականացնելու փորձերին Իրանի մասնակցության մեղադրանքները՝ դրանք անվանելով «Իսրայելի դավադրությունը» Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները բարդացնելու համար:
ՀԴԲ-ն պնդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անանուն ներկայացուցիչն իբր ծրագրել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի սպանությունը:
«Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ԱՄՆ նախկին և գործող պաշտոնյաների դեմ մահափորձի մեջ Իրանի միջամտության մեղադրանքները որակել է բացարձակապես անհիմն և մերժել դրանք», - ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: