Արարատ Միրզոյանն Իրանի արտգործնախարարին հրավիրել է Հայաստան

Իրանը պատրաստ է առավել խորացնել ու ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ 


Իրանի արտգործնախարարությունը Telegram ալիքում հայտնել է, որ ԻԻՀ արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում։


Նշվում է, որ Միրզոյանը կարևորել է տարածաշրջանային զարգացումների շուրջ Թեհրանի և Երևանի միջև խորհրդակցությունների շարունակումը և իրանցի գործընկերոջը հրավիրել Հայաստան:


Կողմերը պայմանավորվել են շարունակել մշտական խորհրդակցությունները երկկողմ հարաբերությունների բարելավման և տարածաշրջանային հարցերի համակարգման ուղղությամբ: