Աբխազիայում ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են եղել

Աբխազիայում բողոքի ցույցերը շարունակվում են: ԶԼՄ-ների տվյալով՝ ակցիային մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ:


Խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են եղել, պայթյուններ են հնչել: Որոշ ցուցարարների հաջողվել է մուտք գործել խորհրդարանի տարածք:


Ընդդիմադիրները դեմ են, որ վավերացվի Հանրապետության տարածքում ռուսական իրավաբանական անձանց կողմից ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագիրը։ Ըստ ընդդիմության՝ այդ նախաձեռնությունը վնասում է տնտեսական ինքնիշխանությանը։