Վրաստանում ընդդիմադիր պատգամավորը սև ներկ է լցրել ԿԸՀ նախագահի վրա

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը տարօրինակ ձևով է սկսվել. ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչ Դավիթ Կիրտաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավար Գեորգի Կալանդարիշվիլիի վրա, ինչից հետո քաշքշուկ է սկսվել: 


Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։


Նիստը ստիպված են եղել ընդհատել։


Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 11:00-ին նիստ էր նշանակել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու համար: Նիստին զուգահեռ ԿԸՀ շենքի մոտ բողոքի են դուրս եկել ընդդիմության կողմնակիցները, որոնք պնդում են, որ ընտրակեղծիքներ են եղել։