Վրաստանի նորընտիր խորհրդարանի նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին տեղի կունենա երկրի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Վրաստանի վարչապետը, սակայն ենթադրում է, որ նախագահը կրկին կխախտի սահմանադրությունը և խորհրդարանի նիստ չի նշանակի:


Կոբախիձեի խոսքով՝ այս դեպքում խորհրդարանը կհանդիպի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո տասներորդ օրը, այսինքն՝ նոյեմբերի 25-ին: