Հայաստանի ու Իրանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել

Տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ:


«Զրույցում անդրադարձանք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։