Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են խաղաղության գործընթացում առկա խնդիրները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ:


Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգը, ինչպես նաև COP 29-ի շրջանակներում ընթացող բանակցությունները: Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը, հայ-ադրբեջանական կարգավորման ներկա վիճակը, խաղաղության գործընթացում առկա խնդիրները: