Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետ է ձերբակալվել. ԶԼՄ

 Ստամբուլի Սարյեր թաղամասում գտնվող առևտրի կենտրոնի մոտ ադրբեջանցի դիվանագետ է ձերբակալվել: Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։


Նշվում է, որ նրա մոտից առգրավվել է մոտ 70 կգ ոսկի:


Ձերբակալվածը, ըստ մամուլի, արևմտյան երկրներից մեկում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակից է: