Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը․ նա «սև ցուցակում» է

Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը երկիր՝ հայտարարելով, որ տղամարդը «սև ցուցակում» է: Այնուհետև նրան հետ են ուղարկել: 


Այս մասին Նիլ Հաուերը հայտնել է «X»-ի իր միկրոբլոգում:

Լրագրողը ենթադրել է, որ արգելքը կապված է իր կողմից Ադրբեջանի հասցեին քննադատությունների և ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների մասին հրապարակումների հետ: