Թրամփը պատրաստվում է աշխատանքից ազատել բոլոր տրանսգենդեր զինվորականներին․The Times

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո պատրաստվում է հրամանագիր ստորագրել, որը արդյունքում ԱՄՆ զինված ուժերից կհեռացվեն բոլոր տրանսգենդերները։ 


Տեղեկությունը հայտնում է «The Times»-ը՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին:


Ըստ լրատվամիջոցի` փաստաթուղթը կարող է ստորագրվել Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի առաջին իսկ օրը՝ հունվարի 20-ին։ Այն ավելի խիստ կլինի, քան նախորդը, որը ստորագրվել է 2018 թվականի մարտին։ Ի դեպ, երբ իշխանության եկավ Ջո Բայդենը, նա չեղարկեց այդ որոշումը։


«Տվյալ մարդիկ ստիպված կլինեն հեռանալ մի իրավիճակում, երբ բանակը չի կարողանում բավականաչափ մարդկանց հավաքագրել։ Միայն ծովային հետևակի կորպուսն է ապահովում հավաքագրման իր ցուցանիշները։ Ոմանք, ում կվերաբերի այդ հրամանագիրը, շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում», - ասել է թերթի զրուցակիցը։


Գործող զինծառայողների թվում կա մոտ 15 հազար տրանսգենդեր, նրանց կազատեն բժշկական ցուցումներով՝ որպես ծառայության համար ոչ պիտանի: