Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը 2 ուղղություններով փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է  ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։


Ինչպես արդեն հայտնել ենք, «Վերին Լարս» անցակետը նոյեմբերի 25–ին փակվել էր բեռնատարների համար։


«Միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–նշել է Հակոբյանը։