Հաղթողներն արժեքավոր նվերներ կստանան. «Իմ Քայլը» ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի

2024թ․-ի դեկտեմբերի 30֊ին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ:


Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են 500 հազար ՀՀ դրամ, 1 մլն ՀՀ դրամ և 1,5 մլն ՀՀ դրամ:


Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը:


«Սիմվոլիկ համարակալված նվերները ձեռք բերելու համար սահմանված գումարներն անհրաժեշտ է փոխանցել Հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին՝


«ԱԿԲԱԲԱՆԿ» ԲԲԸ՝ 220553350459000

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ՝ 163006248849


Նպատակ՝ վիճակահանություն/աջակցություն Հիմնադրամի ծրագրերին
Պարտադիր նշել փոխանցողի անուն/ազգանուն և կոնտակտային հեռախոսահամար հետադարձ կապ ապահովելու համար


Վիճակահանության մանրամասնություններին ծանոթանալու նպատակով զանգահարել +374 44 444 780 հեռախոսահամարով կամ նամակ գրել info@mystep.foundation էլեկտրոնային հասցեին, իսկ Հիմնադրամի գործունեությանը և ծրագրերին կարող եք ծանոթանալ mystep.foundation կայքում»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: