Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:40-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապահին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է, կան արգելափակված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։




ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել DAF և Volvo մակնիշների բեռնատարները, այնուհետև պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել ևս 130 տրանսպորտային միջոց։


Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։