Թբիլիսին կշարունակի պրագմատիկ քաղաքականություն վարել Մոսկվայի հետ. Կոբախիձե

Վրաստանը մտադիր է շարունակել պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Այսօր Թբիլիսիում, նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն՝ ավելացնելով, որ պրագմատիկ քաղաքականությունը խաղաղությունը պահպանելու և իրենց ռազմավարական շահերը պաշտպանելու կարևորագույն գործիքներից մեկն է։ 


«Գոյություն ունեն կարմիր գծեր, որոնք մենք հատել չենք պատրաստվում։ Դրանցից առանցքայինը մեր տարածքների դեօկուպացիան է»,-նշել է կոբախիձեն։