Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում

Մոսկվայում կարճատև զրույց է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև:  Նոյեմբերի 29-ին Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակում զրույց է տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի միջև։ Տեսանյութերը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։