Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրավիճակով պայմանավորված` Վրաստանում մի շարք բուհեր դադարեցնում են ուսումնական գործընթացը:
Թբիլիսիի 2 մասնավոր բուհեր՝ Վրաստան համալսարանը և Կովկասի համալսարանը, դադարեցրել են ուսումնական գործընթացը՝ բողոքելով ԵՄ-ին երկրի ինտեգրումը փաստացի կասեցնելու իշխանությունների որոշման դեմ։
«Երկրում տիրող իրավիճակի պատճառով մենք դադարեցնում ենք դասերը: Կարծում ենք՝ այսօր բոլորի հիմնական պարտականությունն է Վրաստանը վերադարձնել եվրոպական ապագայի ուղի»,- ասվում է Վրաստանի համալսարանի ֆեյսբուքյան էջում։
«Տեղեկացնում ենք, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է։ Ուսումնական գործընթացի վերսկսման մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասվում է Կովկասի համալսարանի հաղորդագրության մեջ։