Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի իշխանությունները դիվանագիտական միջոցներ կձեռնարկեն, եթե Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չփոխի իր հռետորաբանությունը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով դեսպանի հայտարարությանը:
«Որոշ ժամանակ մենք չէինք արձագանքում այս ամենին, բայց ամեն ինչ իր սահմանն ունի։»,- ասել է վարչապետը:
Ըստ Կոբախիձեի՝ Գերչինսկին վաղուց հայտարարություններ է անում հօգուտ վրացական ընդդիմության և ընդդեմ երկրի իշխանությունների, ինչը Վիեննայի կոնվենցիայի խախտում է։