Վրաստանի իշխանությունների որոշումը չափազանց հիասթափեցնող է և տխուր. ԵՄ դեսպան

Վրաստանն այլևս շահագրգռված չէ հաջորդ 4 տարվա ընթացքում գնալ ԵՄ ինտեգրման ճանապարհով: Սա Վրաստանի իշխանությունների ինքնիշխան որոշումն է, ինչը չափազանց հիասթափեցնող է, չափազանց տխուր։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում Եվրամիության դեսպանը Պավել Հերչինսկին։


Դեսպանի խոսքով՝  ԵՄ դռները բաց են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի համար․ «Ուկրաինան և Մոլդովան արագ առաջ են շարժվում։ Ինչպես երեկ լսեցինք, Վրաստանն այլևս շահագրգռված չէ առաջիկա 4 տարում գնալ ԵՄ ինտեգրման ճանապարհով»,- նշել է դեսպանը։


Նրա խոսքով՝ վրաց ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե որտեղ է ուզում տեսնել իր երկիրը։