Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ոստիկանությունը Թբիլիսիում ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ ցուցարարների պահվածքը դուրս է օրենքի շրջանակներից։
«Չնայած իրավապահների՝ Թբիլիսիում խորհրդարանի տարածքում ցուցարարներին ուղղված բազմաթիվ կոչերին՝ օրենք չխախտել, ցուցարարներից ոմանք, սակայն, վիրավորում են ոստիկաններին, տարբեր առարկաներ նետում նրանց ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։