Հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա. ԻԻՀ ԱԳՆ

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա, տուժածներ չկան՝ հայտնել են իսլամական հանրապետության ԱԳՆ-ից: Նշվում է, որ Իրանը կպատասխանի հարձակմանը։


Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումներն արդեն Հալեպի կենտրոնում են և վերահսկողություն են հաստատել պետական մի շարք կառույցների նկատմամբ: Տեղեկություններ կան, որ Հալեպի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է:


Թարգմանությունը՝ 1lurer