Վրաստանի ՆԳՆ-ն կոչով դիմել է ցուցարարներին

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է ծնողներին՝ նրանց կոչ անելով երեխաներին հեռացնել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ցույցի վայրից:Այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել գերատեսչությունը:


«Տարբեր լրատվամիջոցներ տարածում են կադրեր, որոնցում հավաքների ու ցույցերի վայրերում նկատվում են մանկահասակ երեխաներ»,- հայտարարել են ՆԳՆ-ում:


Նշվում է, որ համաձայն Վրաստանի օրենսդրության՝ բոլոր երեխաներն ունեն ազատ հավաքներին մասնակցելու իրավունք, սակայն «ընթացիկ ակցիաները բազմիցս դուրս են եկել խաղաղ հավաքների շրջանակից ու ընդունել բռնի բնույթ»: