Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Բելգորոդի մարզի երեք բնակավայրերի վրա

Ուկրաինական դրոնները հարձակվել են Բելգորոդի և Բորիսովի շրջանների երեք բնակավայրերի վրա։ 


Այս մասին հայտնել է շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։


«Ուկրաինայի զինված ուժերը դրոնների օգնությամբ հարվածներ են հասցրել մեր մարզի երեք բնակավայրերի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Բելգորոդի շրջանի Ռովենեկ գյուղի մոտակայքում շարժվող մեքենայի վրա դրոն է հարձակվել։ Պայթյունի հետևանքով տրանսպորտային միջոցը լուրջ վնասվածքներ է ստացել»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։


Մարզպետը հավելել է, որ Բորիսովի շրջանի Բերեզովկա գյուղում երեք կամիկաձե դրոններ հարվածներ են հասցրել մասնավոր հատվածին։ Հարձակումներից մեկի հետևանքով ավտոմեքենա է վնասվել։ Կլիմովո խուտորում ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետվել մասնավոր տան վրա։