Էմանուել Մակրոնն ընդունել է Միշել Բարնյեի հրաժարականը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Միշել Բարնյեի կառավարության հրաժարականի դիմումը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:


Ֆրանսիայի խորհրդարանը երեկ անվստահություն էր հայտնել Միշել Բարնյեի կառավարությանը: Հարցը քվեարկության է դրվել այն բանից հետո, երբ Բարնյեն առանց պատգամավորների հետ համաձայնեցման հավանություն է տվել 2025 թվականի բյուջեին։


Վերջին անգամ Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել Ժորժ Պոմպիդուի կառավարությանը 1962 թվականին։