6․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Կալիֆոռնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 6․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։


Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։ 



Սան Ֆրանցիսկոյի բնակիչները նախազգուշացում են ստացել հնարավոր ցունամիի մասին։