Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար և ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը։
«Շնորհավորում եմ ԵԱՀԿ նոր ղեկավարությանը։ Ֆերիդուն Սինիրլիօղլուն (Թուրքիա)՝ գլխավոր քարտուղար: Մարիա Թելալիան (Հունաստան)՝ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով
բյուրոյի ղեկավար, Քրիստոֆ Քամպը (Նիդեռլանդներ)՝ ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար, Յան Բրատուն (Նորվեգիա)՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ»,- գրել է Բորգը X-ի իր էջում։