Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նախագահ Ջո Բայդենը եւ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել են հեռախոսով Գոհաբանության օրը, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով զրույցի մասին իրազեկ աղբյուրներին։
Սա նրանց միակ հեռախոսազրույցն է նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպումից հետո։
Երկու աղբյուրներ ասել են, որ Թրամփը զանգահարել է Բայդենին, որպեսզի շնորհավորի Գոհաբանության օրվա առիթով։ Նրանց միջեւ խոսակցությունը եղել է կարճ եւ ոչ բովանդակային։
ԱՄՆ նախագահը եւառաջին տիկին Ջիլ Բայդենը Գոհաբանության օրն անցկացրել են Մասաչուսեթսի նահանգի Նանկաքետ քաղաքում, հարազատների եւ որդու՝ Հանթերի եւ դստեր՝ Էշլիի հետ։
Երբ անցած ուրբաթ թղթակիցները հարցրել էին ԱՄՆ նախագահին, թե արդյոք նա սպասում է էլի մեկ անգամ խոսել Թրամփի հետ մինչեւ երդմնակալությունը, Բայդենն ասել է. «Կարծում եմ՝ այո»։