Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի կառավարությունը քննարկում է երկրի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու և պարետային ժամ մտցնելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ծրագրում է դեկտեմբերի 29-ին Վրաստանի նոր նախագահ նշանակել Միխեիլ Կավելաշվիլիին։ Դրանից հետո կուսակցությունը մտադիր է պարետային ժամ մտցնել արտակարգ դրության շրջանակներում։
Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի ՆԳՆ-ից «հինգ օր է պահանջվել՝ չեզոքացնելու համար բռնություն իրականացնելու ընդդիմության հնարավորությունները», ինչը օգնեց «կանխել երկրում Մայդանի փորձը»։