Լուկաշենկոն հանձնարարել է ապահովել «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայումը Բելառուսում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է ապահովել ռուսական «Օրեշնիկ» նորագույն հրթիռային համակարգի տեղակայումը հանրապետությունում և պատշաճ կերպով պլանավորել դրա օգտագործումը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն, փոխանցում է ԲելՏԱ-ն։


Հարցին, թե կոնկրետ քանի՞ նման համալիր է նախատեսվում մատակարարել Բելառուս, ղեկավար Մուրավեյկոն պատասխանել է, որ «այդ մասին գիտի միայն Ռուսաստանի Դաշնության նախագահը։


Դեկտեմբերի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը հնարավոր է համարում «Օրեշնիկի» տեղակայումը Բելառուսի տարածքում։ Ինչպես ասել է պետության ղեկավարը, Մոսկվան այդ հրթիռները կարող է ուղարկել հարեւան հանրապետություն 2025 թվականի երկրորդ կեսին։