Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չի մասնակցի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով չինացի առաջնորդի ծրագրերին ծանոթ աղբյուրներին։
Ակնկալվում է, որ արարողությանը, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին, կմասնակցեն Չինաստանի դեսպանն ու նրա կինը, ինչը համարվում է ստանդարտ պրակտիկա։ Նրանց կարող են միանալ չինացի այլ պաշտոնյաներ, բայց ոչ Սի Ցզինպինը:
Չինաստանի նախագահին հրավերը, որը փոխանցվել է ոչ դիվանագիտական
ուղիներով, «հանկարծակիի է բերել» ինչպես Պեկինին, այնպես էլ ԱՄՆ դաշնակիցներին», նշում է CBS News-ը:
Չինացի պաշտոնյաները, որոնք սովոր են խիստ
արձանագրություններին և սուր կերպով ըմբռնում են ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների
դինամիկան, շարունակում էին տարակուսած մնալ Թրամփի մտադրությունների վերաբերյալ»:
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանություններից:
Թրամփի թիմը չի պատասխանել մեկնաբանելու վերաբերյալ լրագրողների խնդրանքներին։