Վստահեցնում եմ՝ չարաշահումներ չկան. Կոտայքի մարզպետը՝ աշխատակազմում 1,70 մլրդ դրամի խախտումների մասին

Պետական վերահսկողության ծառայությունը հայտարարություն էր տարածել Կոտայքի մարզպետի աշխատակազմում 1 մլրդ 70 մլն դրամի խախտումների մասին:


Մեկնաբանելով այս հրապարակումը՝ լրագրողների հետ զրույցում  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ասաց. «Մենք մեր պարզաբանումները տվել ենք, համաձայն չենք այդ խախտումների հետ։ Հիմա գործն ուղարկվել է դատարան, սպասում ենք:


Վստահ եմ, որ խախտումներ էլ չկան։ Քանի որ գործն արդեն գնացել է դատախազություն, խնդրում եմ, դուք էլ հետևեք իրադարձություններին, հասկանանք՝ արդյո՞ք կան այդ խախտումները, թե՞ ոչ»: