Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը վայրէջքից հետո ձերբակալվել է «Վնուկովո»-ում

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը վիճաբանության է բռնվել ինքնաթիռում. վայրէջքից հետո նա ձերբակալվել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչությունը


«Վնուկովո» օդանավակայանում ՌԴ ՆԳՆ գծային վարչության հերթապահ մաս հաղորդագրություն է ստացվել, որ Երևանից Մոսկվա ժամանող ինքնաթիռում ոչ ադեկվատ ուղևոր կա, որն իրեն ագրեսիվ է պահում ուրիշների նկատմամբ, պահանջվում է ոստիկանության միջամտությունը։ Անձնակազմի անդամները  մատնացույց են արել ուղևորին, որը թռիչքի ժամանակ հարվածել է բորտուղեկցորդուհիներից մեկի գլխին և չի հետևել անձնակազմի նկատողություններին։


Խուլիգանական գործողություններ կատարելու համար օտարերկրացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ։